Բնակչության 12-15 տոկոսը Հայաստանում տառապում է անպտղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում «Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անպտղությունը ոչ միայն տվյալ զույգի, այլեւ պետության խնդիրն է, եւ չնայած արձանագրած հաջողություններին` խնդիրները ոլորտում դեռ շարունակում են մտահոգիչ մնալ:
«Մեր հասարակության կարծրատիպերից մեկն այն է, որ շատերը անպտղության խնդիրը վերագրում են կանանց, մինչդեռ խնդիրը
«Շատ կարեւոր է, որ երիտասարդները, զույգերը ոչ թե բուլվարային ամսագրերից իմանան վերարտադրողական բժշկության մասին, այլեւ դիմեն մասնագետի»,- ասաց Հայաստանի մայրության կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար Աննա Բադալյանը: Բանախոսները նշեցին, որ մարդու սեռական առողջությունը կարեւոր խնդիր է եւ մարդու կյանքի անօտարելի իրավունքը:
Անդրադառնալով գնային համակարգին`«Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրենը նշեց, որ անպտղությունը բուժելն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենաթանկ ծառայությունների թվում է: «Արհեստական բեղմնավորումն արժե մոտ 3 հազար ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ, անպտղության բուժման ողջ գործընթացը շատ անհատական է, կարող է արժենալ 100-ից մինչեւ 3 հազար ԱՄՆ դոլար եւ ավելի»,- հավելեց Համբարձումյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանում վերարտադրողական ոլորտի առաջընթացը պայմանավորված է նաեւ նրանով, որ մարզերում եւս հիմնվում են վերարտադրողական առողջության կենտրոններ:
Արդեն երկու տարի է` սեպտեմբերի 4-ն աշխարհի մի շարք երկրներում համարվում է սեռական առողջության օր: