«Վստահություն» հասարակակական կազմակերպությունը ներկայացնող մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին ծննդատներում ու հիվանդանոցներում արհեստական կաթնախառնուրդների խրախուսումը մեծ տարածում է գտել: Իրենք, ամեն դեպքում, բազմաթիվ բողոքներ են ստացել մայրերից:
Հարությունյանը համոզված է, որ պատճառը առևտրային շահն է․ - «Կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները շատ հակված են
Նրա խոսքով՝ կաթնախառնուրդ ներկրողները գնում են տարբեր հնարքների․ մեկ-երկու բաժին կաթնախառնուրդն անվճար տրամադրելուց մինչև բժիշկներին «խրախուսելը», որպեսզի վերջիններս հենց այդ տեսակը նշանակեն երեխաներին: Արդյունքում ներմուծողները մեծ շահույթ են ստանում, իսկ երեխաները տուժում են․ - «Մինչև վեց տարեկան արհեստականորեն սնվող երեխաների մահված հավանակությունը 14 անգամ ավելի մեծ է, քան բացառապես կրծքով սնվողներինը»:
«Ազատության» հետ զրույցում ներկայանալ չցանկացած երիտասարդ մի կին պատմեց․ - «Առաջին կերակրումից հետո ինձ հասկացրեցին, որ կաթը քիչ է, իմ բալիկին չի բավականացնի, որ ինքը կհիվանդանա․․․ ու այնպես համոզիչ, որ նոր ծննդաբերած ցանկացած մայր կազդվի: Ես, անփորձ լինելով, չմտածելով, որ դրա հետևում մի մեծ բան է թաքնված, տվեցի ու շատ սխալ արեցի: Քանի որ դրանից չորս ամիս հետո իմ բալիկը կրծքի կաթ այլևս չէր ուտում»:
Շարունակությունը կարդացեք Azatutyun.am կայքում