Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծնողների մոտ սթրեսի բարձր մակարդակը հանգեցնում է նրանց երեխաների գիրացման: Հետազոտությունն անցկացվել է 2219 ծնողների եւ նրանց խնամքի տակ գտնվող երեխաների շրջանում, հաղորդում է Sciense daily-ն:
Ստացված տվյալների համաձայն, առավել հաճախ սթրեսային իրավիճակներում հայտնվող ծնողների երեխաները մյուս երեխաներից ավելի
Պատճառներից մեկը կիսաֆաբրիկատներն ու խոհանոցում պատրաստի ուտելիքներին են, քանի որ ուտելիք պատրաստելու ժամանակ չկա: Բարձր գիրացման ցուցանիշներ են արձանագրվել նաեւ ոչ ամբողջական եւ փոքր բյուջե ունեցող սթրեսային ընտանիքներում:
Նման իրավիճակում լրջորեն պետք է վերաբերել սննդակարգին եւ ընտանիքում օգտագործվող մթերքին: Դա կօգնի եւ երեխային, եւ ծնողներին, վերջիններս ավելի հեշտ կտանեն զգացմունքային ծանրությունը: