Տղաների սեռահասունացումը շատ բանով չի տարբերվում աղջիկների սեռահասունացումից:
Տղաների սեռահասունացումը սկսվում է 11-12 տարեկանից: Եթե դա հետաձգվում է, ասենք, 3 տարով, սարսափելի բան չկա: Մասնագետների հավաստմամբ, որոշ տղաների մոտ սեռահասունացումը սկսվում է 14-15 տարեկանում: Շատ պարզ կարելի է հասկանալ, թե երբ է այն սկսվում. նախ փոխվում է երեխայի ձայնը, այն ավելի է կոպտանում, մեծանում են մկանային զանգվածն ու ոսկրերը, փոխվում է կառուցվածքը: Մեծ փոփոխության է ենթարկվում ուսային,
Դուք ծնող եք ու կհասկանաք, թե երբ է դա կատարվում, ու կիմանաք, թե երբ է եկել այն ժամանակը, որ սեղանի շուրջ նստեք ու զրուցեք:
Երեխան պետք է ամեն ինչ հասկանա. բացատրեք նրան: Հակառակ պարագայում նա կարող է անհասկանալի երևույթների պատճառով վախենալ: Նա պետք է հասկանա, թե ինչով է հղի սեռական հարաբերությունը, իմանա հակաբեղմնավորիչ պաշտպանության մեթոդները, տեղյակ լինի սեռական ճանապարհով փոխանցվող բոլոր ռիսկերի ու հիվանդությունների մասին և այլն, և այլն:
Թե չէ այնպես կստացվի, որ ձեր երեխան, վերջնականապես հասուն չլինելով, կարող է հայրանալ, ինչպես եղավ ռուսաստանցի 12-ամյա կամ բրիտանացի 11-ամյա տղաների հետ: Նրանք հայրացան ակամա, անգիտակից: Սակայն երեխային ոչ մի դեպքում չի կարելի ճնշել, նեղել: Պարզապես նրա հետ հարկավոր է զրուցել ինչպես հասուն, մեծ մարդու հետ: Սովորեցրեք հետևել մարմնին ու անձնական հիգիենա պահպանել: Եթե նա իրեն չհետևի, ապա ընկերներն ու նրան շրջապատողները պարզապես հեռու կփախչեն ու ոչ ոք չի կամենա ընկերություն անել: Դա հոգեբանական մեծ տրավմա է, մի մոռացեք, որ մեր բոլոր խնդիրները մանկությունից են գալիս:
Աղբյուրը` Ankakh.com