Բժիշկները նորածնի սեռը 3 ամիս չեն կարողացել որոշել

Բժիշկները երեք ամիս չեն կարողացել որոշել նորածնի սեռը՝ հազվադեպ գենետիկ հիվանդության պատճառով: 

Նորածնի մայրը, որը բոլորին հասցրել է հաղորդել երեխայի ծնվելու մասին, մինչ օրս չի կարողանում իրեն վերագտնել, գրում է The Daily Mail-ը:

Աոլանի Արգայլը, որը վերջերս է բոլորել 14 ամսականը, ծնվել է ժամկետից 15 շաբաթ շուտ Օքսֆորդի Ջոն Ռեդկլիֆի անվան

հիվանդանոցում:

Հղիության ժամանակ բարդությունների պատճառով բժիշկները ստիպված էին երեխայի մորը՝ Էմմա Սորեբիանին կատարել կեսարյան հատում: 

Ծննդից անմիջապես հետո երեխայի սիրտը դադարել էր բաբախել ու երեխային ստիպված էին ուղարկել վերակենդանացման բաժանմունք:

Սորեբիանին բժիշկները հայտնել էին, որ նա աղջիկ է ունեցել: Ուրախացած մայրն այդ մասին պատմել է ընտանիքի անդամներին, աղջկա համար գնել վարդագույն հագուստ, սակայն հետո բժիշկները հայտարարել էին, որ այնքան էլ վստահ չեն երեխայի սեռի հարցում, ու նշանակել էին հավելյալ թեսթեր: 

Ենթադրվում է, որ երեխան ծնվել է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությամբ՝ մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիայով:

Նման դեպք պատահում է միայն 15 հազար նորածիններից մեկի մոտ: Բուժման մեթոդներ դեռևս գոյություն չունեն: 

«Ես սարսափած եմ՝ ես բոլորին ասել եմ, որ դուստր եմ ունեցել, ու գրանցել եմ նրան ինչպես հարկն է: Ես ամեն ինչ պատրաստել էի աղջկա համար՝ թե՛ վարդագույն հագուստ, թե՛ վարդագույն սենյակ»,- հայտարարել է 35-ամյա մայրը:

Երեխայի ծնվելուց 3 ամիս անց Արգայլի թեսթը ցույց է տվել, որ երեխան աղջիկ է ու երեխայի մորը թույլատրվել է նրան տանել տուն, սակայն մայրը դեռ սպասում է հետազոտությունների արդյունքին, որոնք պետք է ցույց տան՝ արդյոք նրա մոտ կա՞ մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա:

Եթե ենթադրությունները հաստատվեն, ապա երեխային պետք է նշանակվի հատուկ բուժում, որը պետք է վերահսկի հորմոնների արտադրությունը:

1in.am