Հայաստանում գործում է 7 պետական մանկատուն, որտեղ ներկա դրությամբ ապրում է շուրջ 780 երեխա: Տվյալներն «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը: Նրա խոսքով' մանկատներից 2-ը մասնագիտացված են, որտեղ ապրում են 550 մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաներ:
«Մասնագիտացված մանկատները նախատեսված են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական, մտավոր արատներ ունեցող երեխաների համար»,- ասաց Կ.Խաչատրյանը: Մասնագիտացված մանկատանը խնամվող յուրաքանչուր երեխայի պետությունը օրական տրամադրում է 1380 դրամ' սննդի, եւ 4918 դրամ' երեխայի խնամքի համար, ընդհանուր
Գոյություն ունի մանկատնից դուրսգրման մի քանի ճանապարհ: «Դա լինում է, երբ երեխայի նկատմամբ խնամակալություն է սահմանվում, երբ երեխան հանձնվում է խնամատար ընտանիքի, եւ երբ վերադառնում է կենսաբանական ընտանիք: Գերակշռում են որդեգրման միջոցով դուրսգրման դեպքերը»,- նշեց Կ. Խաչատրյանը: