ԱՄՆ-ի Մասաչուսեթս համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սպիտակամորթ երեխաների մոտ ռասիստական կողմնորոշումն ի հայտ է գալիս ինն ամսականում, գրում է Daily Mail-ը:
Համալսարանի անցկացրած ուսումնասիրություններում ներգրավված են եղել 5-ից 9-ը ամսական 48 երեխա՝ Կովկասից:
Նրանց բաժանել են 2 տարբեր խմբերի և ցուցադրել սևամորթ ու սպիտակամորթ մարդկանց լուսանկարներ:Պարզվել է, որ 5 ամսական երեխաները միևնույն կերպ են արձագանքել թե՛ սևամորթների,թե՛ սպիտակամորթների լուսանկարներին։ Սակայն պատկերն այլ է 9 ամսական երեխաների դեպքում:
Նրանք սևամորթների նկարին նայելիս սկսել են լաց լինել և անհանգիստ շարժումներ անել, սակայն սպիտակամորթների նկարներին նայելիս բոլորովին այլ կերպ են արձագանքել`լացի փոխարեն ծիծաղել և ուրախության նշաններ են դրսևորել:
«Ուսումնասիրության նպատակն է պարզել ռասիստական և կողմնորոշման ի հայտ գալու ժամանակը`հետագայում դրանք վերացնելու նպատակով»,- ասել է ուսումնասիրության մասնակից գիտնականներից մեկը:
Tert.am