Շոտլանդիայում կառավարությունը որոշում է կայացրել յուրաքանչյուր նորածնի մոտ դնել դասական երաժշտության խտասկավառակով նվագարկիչ: Հատուկ հավաքված դասական երաժշտությամբ CD-ները երեխաների մեջ սեր կառաջացնեն երաժշտության նկատմամբ:
Գաղափարը ծագել է Շոտլանդական ազգային նվագախմբի մոտ: Արդեն հերթագրված են 60 հազ. ընտանիքներ, իսկ ձայնագրությունը
ընթանում է հոկտեմբերի 15-ից: Երեխաներին երաժշտություն մատակարարելու են 12 ամիս շարունակ` հաղորդում է Raut-ը:
Այս հավաքածուները կոչված են՝ օգնելու ծնողներին երեխաների դաստիարակության գործում:
Դասական երաժշտությունից այնտեղ տեղ են գտել Մոցարտը, Դեբյուսին, Չայկովսկին:
Աղբյուր`www.1in.am