Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հաջորդ շաբաթ կայանալիք հատուկ հանդիպման ժամանակ պատրաստվում է պոլիոմելիտի (մանկական կաթված) համաշխարհային տագնապ հայտարարել, գրում է The Telegraph-ը:
Թեև այս տարվա ընթացքում պոլիոմելիտի դեպքերն որոշ չափով նվազել են,այնուամենայնիվ, հիվանդությունը վերջնականապես արմատախիլ անելու համար ԱՄԿ-ը բավարար ֆինանսական միջոցներ չունի:
Ըստ ԱՄԿ-ի` պոլիեմելիտի վերացման ծրագրի խոսնակ Սոնա Բարիի` այժմ աշխարհը հիվանդության վերացման հարցում կանգնած է որոշիչ քայի առջև ` «կամ հիմա, կամ երբեք»: Եթե այժմ պոլիոմելիտը չկանխվի, հաջորդ տասնամյակում 200 հազարից ավել երեխաներ կտառապեն դրանով:
Թեև այս հիվանդության դեմ ստեղծված պատվաստանյութը 99% -ով կանխում է դրա առաջացումը, այնուամենայնիվ 2011թ.-ին ամբողջ աշխարհում պոլիոմելիտով հիվանդացության 650 դեպք է գրանցվել:
Այս թեմայի շուրջ քննարկումներ և լուծման տարբերակներ գտնելու համար այս շաբաթ Ժնևում ԱՄԿ-ի անդամների և աշխարհի տարբեր երկրների առողջապահության նախարարների միջև տեղի կունենա հանդիպում:
Tert.am