Նորածինների առողջական վիճակը վատացել է տուբերկուլոզի դեմ պատվաստումից հետո

Վերջին օրերին Հայաստանի տարբեր բուժհաստատություններում տուբերկուլոզի դեմ պատվաստված 30 նորածինների մոտ պատվաստումից հետո բարդություններ են առաջացել և նրանք պետք է լրացուցիչ բուժում անցնեն:

Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ

կապերի և լրատվության վարչությունում:

Շուտով նախարարությունը կհայտնի իրականում ինչ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ պատվաստանյութն անորակ է եղել: