Պատվաստումները անհրաժեշտ են հիվանդություններից խուսափելու համար: Դրանք անվճար են եւ կարող են ստանալ թե փոքրերը եւ թե մեծերը:
«Նորածինն առաջին պատվաստումը ստանում է ծննդատանը: Դա ԲՑԺ-ն է` տուբերկուլյոզի դեմ, այնուհետեւ ՎՀԲ-ն` հիպատիտ Բ-ի դեմ: Հետո որոշակի պարբերականությամբ հնգավալենտ պատվաստումներ են կատարվում»,-նշում է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբույժ Գայանե
Պատվաստումների ժամկետ |
Պատվաստանյութի անվանում |
Պատվաստման դեղաչափ |
|
|
|
Ծնվելուց հետո 24-48 ժամում |
ԲՑԺ |
1 |
Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում |
ՎՀԲ |
1 |
6 շաբաթական (1,5 ամսական) |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ |
1 |
10 շաբաթական (2,5 ամսական) |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ |
2 |
14 շաբաթական (3,5 ամսական) |
ԱԿԴՓ/ՎՀ/)ՀԻԲ , ՕՊՎ |
3 |
12 ամսական |
ԿԿԽ |
1 |
18 ամսական |
ԱԿԴՓ, ՕՊՎ |
4 |
6 տարեկան |
ԱԴՓ-Մ |
1 |
6 տարեկան |
ՕՊՎ |
5 |
6 տարեկան |
ԿԿԽ |
2 |
16 տարեկան |
ԱԴՓ-Մ |
2 |
26 տարեկան |
ԱԴՓ-Մ |
3 |
36 տարեկան |
ԱԴՓ-Մ |
4 |
46 տարեկան |
ԱԴՓ-Մ |
5 |
56 տարեկան |
ԱԴՓ-Մ |
6 |
Ըստ մանկաբույժի` ցանկացած պատվաստում իր ռիսկի գործոնն ունի: Պատվաստման պահին երեխան պետք է առողջ լինի: Հետևանքներից խուսափելու համար պատվաստումներից առաջ երեխան պարտադիր ստուգումներ է անցնում:
«Իհարկե հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ երեխան առողջ է, բայց պատվաստումից հետո խնդիր է առաջանում: Պատվաստում չի արվում, երբ երեխան ջերմություն ունի, կամ եթե կան հիվանդության նախանշաններ` հազ, քթից հոսք, կամ եթե տան անդամների մեջ հիվանդ կա»,-ասում է մանկաբույժը:
Ըստ մասնագետի` նախկինում պատվաստանյութի ներարկումը կատարվում էր հետույքից, այժմ` ոտքից: Նրա խոսքով` ոտքից պատվաստում անելու դեպքում ավելի քիչ են վնասվում երեխայի անոթները:
Մանկաբույժ Պողոսյանի խոսքով` սեզոնային գրիպների դեմ պատվաստումներ չեն արվում: Թեև վաղ հասակում ստացած հնգավալենտ պատվաստումն իր մեջ նաեւ գրիպի դեմ պատվաստանյութ է ներառում:
«Քանի որ գրիպը շատ տեսակներ ունի, երբեք հնարավոր չէ իմանալ, թե երեխան որ տեսակով կհիվանդանա, իսկ պատվաստանյութը մի տեսակի դեմ է արվում: Դրա համար գրիպի դեպքում անմիջապես պետք է դիմել մասնագետի, հատկապես եթե երեխայի մոտ նկատվում է ջերմություն, թուլություն, մարմնի ցավ»,-ասում է մանկաբույժը:
Մասնագետների խոսքով` խոզի գրիպը ևս դասվում է սովորական գրիպների շարքին, նախանշանները գրեթե նույնն են`սրտխառնոց, ջերմություն, գլխապտույտ, կրծքավանդակի մոտ ցավ: Մանկաբույժի խոսքով` միայն խորխի հետազոտումը կարող է ախտորոշել խոզի գրիպ հիվանդությունը: Եվ որպեսզի բանը չհասնի ճակատագրական խնդիրների, պետք է ժամ առաջ բժշկի դիմել, քանի որ խոզի գրիպը նույնպես բուժելի է, պարզապես չի կարելի ուշացնել:
Սոնա Հարությունյան