Որքանո՞վ են անվտանգ պահպանակները

Պահպանակն ամենահայտնի հակաբեղմնավորիչ միջոցներից է: Ընդունված է համարել, որ այն  պաշտպանում է չծրագրված հղիությունից և սեռական վարակներից: Սակայն արդյոք դա այդպես է իրականում: Այդ դեպքում ինչու են բազմաթիվ մարդիկ վարկավում և հղիանում պահպանակի պարբերական օգտագործումից հետո:

Առաջին ռետինե հակաբեղմնավորիչները հայտնվել են դեռևս հին ժամանակներում, սակայն դրանց նշանակությունը փոքր-

ինչ տարբերվում էր այժմյան նշանակությունից: Գիտնականները ենթադրում են, որ դրանք հարկավոր են եղել ծիսակատարություններ անելու համար: Ավելի ուշ պահպանակներն սկսվել են օգտագործվել որպես հղիությունից խուսափելու միջոց: Դրան պատրաստել են տնային անասունների ներքին օրգաններից: Միջին դարերում հակաբեղմնավորիչների մասին մոռանում են և  կրկին հիշում այն ժամանակ, երբ Կոլումբոսը Ամերիկայի հետ մեկտեղ հայտնագործեց սիֆիլիսը:

Սակայն հարցը շարունակում է արդիական մնալ` ինչու 100 տոկոսանոց երաշխիք չկա պահպանակի օգտագործման դեպքում: Բանն այն է, որ շատերը դրանք սխալ են օգտագործում: Մասնագետներեն առանձնացրել են ամենատարածված սխալները:

1. Ռետինե հակաբեղմնավորիչը հարկավոր է կրել ոչ թե սեռական ակտի սկզբում, այլ սերմնաժայքման պահից առաջ

2. Սխալ հագած պահպանակը հանգեցնում է այն հանելուն եւ կրկին հագնելուն

3. Ժամանակից շուտ` մինչեւ սեռական ակտի ավարտը, պահպանակըհանելը

4. 2 պահպանակ միաժամանակ հագնելը

5. Սեռական ակտի ընթացքում պահպանակի դուրս գալը

6. Պահպանակի վնասումը` անորակ քսուք օգտագործելու պատճառով:

Henaran.am