Հայաստանում 15 տարեկան պատանիների 8 տոկոսը կանոնավոր ծխող է: Ընդ որում, տղաների 13 տոկոսն առաջին անգամ ծխել է մինչև 13 տարեկանը: Ծխող դեռահասների թվով Հայաստանը զիջում է Ուկրաինային և Ռուսաստանին` ընդգծում են մասնագետները, բայց միևնույն ժամանակ ահազանգում երեխաների վրա երկրորդային ծխի մեծ ազդեցության մասին:
«Երեխաները, որոնք գտնվում են ծխի միջավայրում հատկապես տանը, հակված են ավելի հաճախ հիվանդանալ սուր շնչառական հիվանդություններով»,-ասում է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Սարգսյանը:
«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը համակարգող Արուսյակ Հարությունյանի խոսքով`հանրային վայրերում 10 դեռահասներից 8-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության, ինչը նշանակում է, որ Հայաստանում օրենքը լիարժեք չի պաշտպանում բնակչությանը:
Հայաստանի օրենսդրությամբ` ծխելը արգելված է կրթական, առողջապահական, մշակութային հաստատություններում ու հանրային տրանսպորտում, մինչդեռ մասնագետներին մտահոգում է, որ ծխի երկրորդային ազդեցությունը բնակչությանը թունավորում է ժամանցի ու հանրային սննդի վայրերում:
Բուժակ
Արմնյուզ