Ավստրալացի հայրերը (այդ թվում՝ միասեռական ընտանիքներում) ֆինանսական աջակցություն կստանան իրենց երեխաներին պահելու համար աշխատանքից բացակայելու դեպքում, հայտնում է Xinhua-ն:
Ավստրալիայի ընտանիքի նախարար Ջենի Մաքլինը հայտնել է, որ օգնությունը կտրամադրվի 2013թ.-ի հունվարի 1-ից:
Օգնությունը կտրամադրվի նաև այն հայրերին, ովքեր հոգ են տանում որդեգրված երեխաների մասին: Վճարումները կկատարվեն
Նախարարը հայտնել է, որ միասեռական հայրերը, ովքեր ցանկանում են ֆինանսական աջակցություն ստանալ, պետք է տարեկան 150 000 ավստրալական՝ 155 630 ԱՄՆ դոլարից ավելի վաստակած չլինեն նախորդ ֆինանսական տարում: Նրանք պետք է շաբաթական մեկ օր աշխատած լինեն նախորդ 10-13 ամիսների ընթացքում: