Խաղալով «Թաքնվի՛ր» խաղը՝ երեխաները հաճախակի փակելով իրենց աչքերը, համարում են, որ իրենք անտեսանելի են: Քեմբրիջի համալսարանի գիտնականները Ջեյսմ Ռասսելի գլխավորությամբ պարզել են, թե ինչու է երեխաներին այդպես թվում: Գիտական ուսումնասիրությունը տեղի է ունեցել 3-4 տարեկան երեխաների մասնակցությամբ:
Երեխաների աչքերը փակել են դիմակներով, ապա հարցրել են տեսանելի են իրենք, թե` ոչ: Երեխաների մեծ մասը համարել է, որ
Առանձին փորձի ժամանակ երեխաներին տվել են հայելային ակնոցներ (իրենք կարող էին տեսնել, սակայն իրենց աչքերը անտեսանելի էին): 37 փոքր կամավորներից միայն 7-ը կարողացան հասկանալ հայելային ակնոցների աշխատանքային սկզբունքը: 7 երեխաներից 6-ը հայտարարեցին, որ իրենք անտեսանելի են, քանի որ ուրշները չեն տեսնում իրենց աչքերը:
Հետաքրքիրն այն է, որ երեխաները գիտեին, որ իրենց մարմինը տեսանելի է մնում: Ստացվում է, որ անհատականության գիտակցումը կապված է հենց աչքերի հետ, իսկ մարմինն ապրում էր առանձին կյանքով: