Նոր Զելանդիայում արգելվել է նորածիններին Մաֆիան Անմահ է, Լուցիֆեր և Արդարադատություն անվանել

Նոր Զելանդիայի իշխանությունները հրապարակել են արգելված անունների ցանկը, որոնցով չի թույլատրվում անվանակոչել նորածիններին, քանի որ դրանք չափից ավելի տարօրինակ կամ վիրավորական են։

Ինչպես նշում է The Telegraph-ը, որոշումն ընդունվել է, երբ նորզելանդացի զույգն իր նորածնին ցանկացել է անվանել Մաֆիան Անմահ է։ Ընդհանուր առմամբ 77 անուններից բաղկացած ցուցակում ներառվել են նաև Լուցիֆեր, Վիկտորյա Թագուհի, Արդարադատություն,V8 շարժիչ, մեղմ ասած, տարօրինակ անունները։

Պարբերականը նկատում է, որ եղել են այնպիսի դեպքեր, երբ նորզելանդացի ծնողներն իրենց երեխայի համար որևէ հարմար անուն չգտնելով նրանց անվանել են 2-րդ, 3-րդ, 4-րդ և նույնիսկ  համար 16 ավտոբուսի կանգառ։ Իշխանությունների կարծիքով՝ նման անունները ոչ միայն անհեթեթ են հնչում, այլ նաև հիմար իրավիճակի մեջ են դնում դրանք կրող երեխաներին։

Լուրեր Հայաստանից - Թերթ.am