Արարատի ծննդատանը անցած ուրբաթ օրը նորածնի մահացության դեպք է գրանցվել. 23-ամյա կնոջ ծննդաբերության ժամանակ հնարավոր չի եղել փրկել նորածնի կյանքը: Երեխայի հարազատները մեղադրում են բժիշկներին:
Երեխայի հայրը՝ Արարատ գյուղի բնակիչ Գառնիկ Ոսկանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ծննդաբերությունից երկու օր առաջ կինը նույն
«Եթե բժիշկները ժամանակին ամեն ինչ անեին, հաստատ կկարողանային երեխայի կյանքը փրկել: Իմ առաջին երեխան ծնվել է Վեդիում, ես գոհ եմ իրենցից, բայց Արարատի հիվանդանոցից դժգոհ եմ: Այս պարագայում մենք մտածում ենք, որ միայն բժիշկներն են մեղավոր: Մեզ ասում են, որ երեխայի փոխարեն պորտալարն է եկել, հետո խեղդվել է: Կեսարյանի խնդիր է եղել, բայց իրենք ուշացրել են, կեսարյան չեն արել, հետո են որոշել, երբ արդեն ուշ էր»,- ասաց Գառնիկ Ոսկանյանը:
Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է գրանցվել իրենց ծննդատանը: Նա նշեց, որ պորտալարի արտանկում է տեղի ունեցել, բժիշկները ոչինչ չեն կարողացել անել:
«Նման դեպքերում եթե ծննդաբերական գործունեություն չսկսվի արագ, այդ դեպքում կեսարյան հատում են անում: Ցավն այն է, որ երեք րոպեում տեղի ունեցավ, մենք չհասցրինք ֆիզիկապես: Դա լրիվ նորմալ ծննդաբերություն էր, ուղղակի պորտալարի արտանկում եղավ, որևէ խնդիր չէր սպասվում, հազարից երեքի մոտ նման խնդիր լինում է»,- ասաց Սարդարյանը՝ հավելելով, որ այդ մասին նախօրոք հնարավոր չէր իմանալ, որպեսզի կեսարյան հատման որոշում կայացվեր:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 1-ից առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ծննդօգնության հավաստագրերը տեղայնացվեցին: Այսինքն՝ կանայք պետք է ծննդաբերեն այն մարզերի ծննդատներում, որտեղ գրանցված են: Մարզերի այն բանկիչները, ովքեր Երևանի ծննդատներում են ցանկանում ծննդաբերել, պետք է վճարեն: Այս որոշումը նախորդ տարի դժգոհություններ էր առաջացրել: Նախ մարզերի բնակիչները բողոքում էին, որ սահամանափակվում է իրենց ազատ ընտրություն կատարելու իրավունքը, բացի այդ, հենց առողջապահության նախարարության մասնագետներն են բազմիցս հայտարարել, որ մարզերում բուժկադրերի խնդիր կա: