Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014-ին նորածինների համար ամենաշատը կիրառված անունները: Ըստ այդմ`նախորդ տարի Հայաստանում ծնվել է 20 218 աղջիկ և 22965 տղա:
Նախորդ տարի հայաստանցի ծնողներն ամենաշատն իրենց աղջիկներին Նարե են անվանակոչել`874 երեխա: Երկրորդ հորիզոնականում Միլենա (693
երեխա), երրորդում`Մարի (678) անուններն են: Տարածված անունների տասնայկում են նաև Անի, Մարիա, Մարիամ, Անահիտ, Էլեն և Անգելինա անունները:
Տղաների անուններից ամենատարածվածը Դավիթն է (1552 երեխա): Երկրորդ հորիզոնականում Նարեկ (1194 երեխա), իսկ երրորդում Ալեքս (689 երեխա) անուններն են: Տասնյակում են նաև Տիգրան, Գոռ, Հայկ, Արթուր, Արման, Ալեն և Էրիկ անունները: