ԱՄՆ-ում առաջին անգամ փոխպատվաստված հինգ օրգաններով կինն առողջ երեխա Է ծննդաբերել

Ծնունդով Քատարից Ֆաթիմա ալ Անսարին, որը հինգ օրգանների փոխպատվաստման վիրահատություն է տարել, աղջիկ Է ծննդաբերել: Ինչպես մարտի 13-ին հաղորդել են ԱՄՆ-ի Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) կլինիկայի բժիշկները, որտեղ լույս աշխարհ է եկել երեխան, սա առաջին նման դեպքն Է աշխարհում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք ընդգրկուն բժշկական գրականություն ենք նայել, եւ, ըստ մեր տվյալների՝ աշխարհում առաջին

անգամ Է, որ երեխա Է ծննդաբերել հինգ փոխպատվաստված օրգաններով կինը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է հիվանդանոցի ներկայացուցիչը: Երբ ալ Անսարին 19 տարեկան Էր, նրա մոտ թրոմբ էր հայտնաբերվել աղիքային զարկերակում: 2007 թվականին նրան վիրահատել Էին Մայամիի հիվանդանոցներից մեկում, ինչի շնորհիվ նա ստացել Էր դոնորական լյարդ, ենթաստամոքսային գեղձ, ստամոքս, բարակ եւ հաստ աղիներ:

Բժիշկները համոզված են, որ ալ Անսարին, որն այժմ 26 տարեկան է, կարող Է ծննդաբերել էլի մի քանի անգամ:

«Արմենպրես»