Մոսկվայում կայացած «World food Moscow 2015» ցուցահանդեսին մասնակցում էին հայկական սննդաարդյունաբերության ոլորտի 10 ընկերություններ, 1700 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և այցելուներ:
Ցուցահանդեսում իր ուրույն տեղն էր զբաղեցնում նաև հայրենական կաթնամթերք արտադրող «Աշտարակ-Կաթ» ընկերությունը: Քառօրյա
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը միանգամից չորս անվանակարգերում արժանացավ «Որակի ոսկե մեդալի»: Տարվա լավագույն արտադրանք ճանաչվեցին դասական շարքից Մածունը, Լոռի պանիրը, Յոգու-Մոգու և Մոջո յոգուրտները:
««Աշտարակ-Կաթ»-ն արդեն կայուն և սիրված բրենդ է հայ սպառողի համար: «World food Moscow 2015» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն էր «Աշտարակ-Կաթ» բրենդը ներկայացնել և’ ռուսաստանյան, և’ միջազգային շուկայում: Ցուցահանդեսում արժանացել ենք բազմաթիվ սպառողների և գործարարների բարձր գնահատանքին: Իսկ «Որակի ոսկե մեդալ»-ը ևս մեկ անգամ խոսում է «Աշտարակ-Կաթ» ընկերության արտադրանքի համի և բարձր որակի մասին: Այս ձեռքբերումը «Աշտարակ-Կաթ» ընկերության յուրաքանչյուր աշխատակցի, գործընկերոջ, յուրաքանչյուր հայ սպառողի հաղթանակն է: Այն մեզ պարտավորեցնում է առավել պատասխանատվությամբ մոտենալ մեր աշխատանքին» ,- նշեց «Աշտարակ-Կաթ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
«World food Moscow 2015»-ին հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել էր Հայաստանի զարգացման հիմնադրամը: