«Փոքրիկ նկարիչը» մրցույթի հաղթողները հայտնի են

 

«Իմ փոքրիկ»-ի հայտարարած «Փոքրիկ նկարիչը» մրցույթի հաղթողները հայտնի են:

Չնայած մրցույթի մասնակից բոլոր փոքրիկներն էլ տաղանդավոր են ու արժանի մրցանակի, սակայն, ըստ մրցույթի կարգի`մրցանակային տեղերը երեքն են:  Ուստի ժյուրին երկար քննարկումների ու քվեարկության արդյունքում ընտրել է երեք լավագույններին, որոնք էլ հատուկ նվեր կստանան մրցույթի հովանավոր «Անտարես» հրատարակչության կողմից:

 

«Փոքրիկ նկարիչը» մրցույթի հաղթողներն են 5-ամյա Հասմիկ Սավգուլյանը(1-ին մրցանակ), 3-ամյա   Մարի Հարությունյանը(2-րդ մրցանակ)  և  3-ամյա Ռոբերտ Օհանյանը (3-րդ մրցանակ):

 

Մրցանակակիր փոքրիկներին «Անտարես» հրատարկչությունը  կնվիրի հետևյալ գրքերը.

Առաջին  մրցանակը ստացած փոքրիկը նվեր կստանա   «Փոքրիկների խնդրագիրք»  և  Վիլյամ Սարոյանի «Հին երկրից բերած խրատական առակներ»  գրքերը:

Երկրորդ մրցանակակիր փոքրիկը կստանա «Նմանություններ և տարբերություններ» գիրքը, ինչպես նաև Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր շորը»  նկարազարդ հեքիաթը:

Երրորդ մրցանակակիր  փոքրիկը կստանա «Ձևեր և պատկերներ»  և  Յուրի Սահակյանի «Խնդմնդուկներ» գրքերը:

 

Շնորհավորում ենք ստեղծագործ փոքրիկներին հաղթանակի կապակցությամբ: Վստահ ենք, որ նրանք «Իմ փոքրիկ»-ի «Սովորենք ներկելով. տառերի ու կենդանիների բարեկամությունը» գրքույկը ներկելով ոչ միայն իրենց ստեղծագործական միտքն են զարգացրել ու լավ ժամանակ անցկացրել, այլ նաև  կենդանիների մասին շատ նոր գիտելիքներ են ստացել:

 

Մրցանակակիր փոքրիկներին և իրենց մայրիկներին հունիսի 7-ին, ժամը 13-16-ը սիրով հրավիրում ենք «Մանկության աշխարհ էքսպո»` «Իմ փոքրիկ»-ի տաղավար (Մերգելյան ինստիտուտի շենքում), որտեղ նրանց կհանձնվեն իրենց մրցանակները:


Մանկական հավատարմությամբ`Իմ փոքրիկ