Մայիսի 4-ից որոշ սահմանափակումների վերացման ու տարբեր հաստատությունների աշխատանքի վերսկսման հետ կապված՝ շատ ծնողներ իրենց անհանգստություն են հայտնում. ինչպե՞ս են գնալու աշխատանքի, եթե մանկապարտեզները չեն գործում ու մանկահասակ երեխաների խնամքի հարցը մնում է չլուծված։
Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մանկապարտեզները, ամենայն հավանականությամբ, դեռ չեն աշխատի։ «Մինչև որոշումը չլինի, վերջնական չենք կարող ինչ-որ բան ասել, բայց մանկապարտեզները չեն բացվի։ Որպես լուծում՝ դիտարկվում է դայակների ինստիտուտի թույլտվությունը։ Կրթության՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների հարցը մի գծով է քննարկվում, դրանք փակ են, քանի որ ռիսկային են»,- ասաց Վահան Հունանյանը։
Նշենք, որ Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ մարզերում փոքր գումար է կազմում մանկապարտեզի վարձը, իսկ դայակների ծառայությունից օգտվելը հավելյալ ֆինանսական դժվարություններ կարող է առաջացնել ծնողների համար։ Այս դիտարկմանն ու հարցին՝ արդյո՞ք պարետատունը քննարկում է դրա համար լրացուցիչ սոցիալական աջակցություն, խոսնակը պատասխանեց. «Այս պահին բան չեմ կարող ասել, դրա վերաբերյալ տեղեկություններ չունեմ»։ Հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Այդ հարցերն այս պահին էլ քննարկման փուլում են, ուշադրության կենտրոնում են ու լուծումներ են որոնվում, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Որոշման դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշեցին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։