Մանկաբույժ Գոհար Քյարունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով նոր կորոնավիրուսի վարակից պաշտպանվելու կանոնները։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
Հաշվի առնելով կորոնավիրուսի հաստատված դեպքը և վիրուսի հնարավոր տարածումը մեր երկրում՝ կոչ եմ անում հետևել մի քանի պարզ կանոնների։
❗Հաճախակի լվացեք ձեռքերը օճառով և տաք ջրով։ ❗Հատուկ տղամարդկանց համար` ձեռքով մի բարևեք, չէ՞ որ հենց դուք եք ամենառիսկային խումբը։
❗Օգտագործեք աղային լուծույթներ՝ քթին փչելու համար, օրը 5-6 անգամ։
❗Շատ հեղուկներ օգտագործեք, հատկապես տաք հեղուկներ( վիրուսը 27°-ում ոչնչանում է։
❗Օդափոխեք տունը, աշխատասենյակները։
❗Ջբոսնեք մաքուր օդում։
❗Եթե հիվանդ եք, դիմակ կրեք։
❗Մի օգտագործեք հակավիրուսային դեղորայք, դրանք արդյունավետ չեն։
❗Որևէ մակերեսի դիպչելուց հետո անպայման մաքրեք ձեռքերը անտիսեպտիկ լուծույթներով։
❗Խուսափեք մասսայական միջոցառումներից։
❗Լավ սնվեք (առողջ սնունդ` իտամիններովվ հարուստ)։ ❗Խուճապի մի մատնվեք, լավատես եղեք (վատ տրամադրությունը ընկճում է իմունիտետը)։
❗Եթե ջերմություն ունեք, մի շտապեք իջեցնել։ Ջերմիջեցնող խմեք 39°C- ից բարձրի դեպքում (խոսքը չի վերաբերվում ցնցվող երեխաներին)։