Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրում է․ «Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը քննարկել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ։

Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»: