Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1339-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը: Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 22 է: Առողջացածների թիվը 580 է, փաստացի բուժվողներինը՝ 737: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13 373 քաղաքացի:



