Խելահեղ բրիտանացին ստեղծել է աշխարհի ամենաարագընթաց մանկական սայլակը (տեսանյութ)

Աշխարհում ամենաերկար մոտոցիկլը (25 մարդու համար) ստեղծած բրիտանացի գիտնականը մեկ ամիս առաջ երեխա է ունեցել և համապատասխան նորույթ է առաջարկել՝ աշխարհի ամենաարագընթաց մանկական սայլակի տեսքով, հայտնում է «Վեստի»-ն։

Նորարար ինժեներ Քոլին Ֆըրզը ստեղծել է մի սայլակ, որը հրելու անհրաժեշտություն չկա. դա տեղաշարժվում է ինքն իրեն, համալրված է 4 փոխանցումներով, մոտոցիկլի շարժիչով, միացման/անջատման կոճակներով, արագության վերահսկման և արգելակման լծակներով:

Այդքանից հետո նա հրաշք-սայլակը պատել է մետաղական թերթերով: Բրիտանացի ինժեներն այս սայլակի ստեղծման համար ծախսել է 450 ֆունտ և 4 շաբաթ ժամանակ:

33-ամյա Ֆըրզը պատմել է, որ հաճախ է նկատում սովորական սայլակներով ծնողների նախանձկոտ հայացքները, երբ հարկ է լինում, օրինակ, սայլակով ճամփան վեր բարձրանալ: Հեղինակն իր ստեղծագործությունն անվանում է մեգասայլակ:

tert.am