Միացյալ Նահանգների Օկլահոմա Սիթիում անօթևան տղամարդը փրկել է մի երեխայի կյանք, որը ծնվել է տեղի բեռնատար մեքենաների կանգառում, հայտնում է KOTV-ն:
Նա, ըստ աղբյուրի, ոչ միայն ընդունել է արտասովոր ծնունդը, այլև փրկել նորածնին. երեխան ծնվել է՝ պորտալարը վզին փաթաթված և չի շնչել:
Կանգառի աշխատակցուհին նրա մասին ասել է. «Նա երկար մազեր ուներ, երկար մորուք: Շատ լավ ջենթլմեն էր: Ես կասեի, որ նա նման էր Հիսուսին»:
Երեխայի մայր Քիթոն Մեյսոնն ասել է, որ վստահ չէ, թե նորածինը ողջ կմնար, եթե լրիվ անծանոթ անօթևանը, ով Գարի Ուիլսոն է ներկայացել, օգնության չհասներ:
«Նա մեր հրեշտակն էր այդ գիշեր», - ասել է ծննդկանը, ով դստերը լույս աշխարհ էր բերել Honda-ի դիմացի նստելատեղին: