Առջևում հանգստյան օրեր են: Հրաշալի առիթ է՝ փոքրիկի հետ դուրս գալու և զբոսնելու աշնանային Երևանում: Հանգստյան օրերին Երևանի թատրոններն առաջարկում են տարատեսակ մանկական հեքիաթ-ներկայացումներ: Տեսնենք՝ որտեղ ինչ է սպասվում:
Ի դեպ, այսուհետև յուրաքանչյուր ուրբաթ «Իմ փոքրիկ»-ը կներկայացնի մանկական մշակութային ազդագիր: Եղե՛ք ուշադիր:
Նոյեմբերի 4, շաբաթ
«Երեք խոզուկ»
Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
Սկիզբը՝ 12:00
Տոմսերի արժեքը՝ 600-1200 դրամ
«Ճնճղուկը»
Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
Սկիզբը՝ 16:00
Տոմսերի արժեքը՝ 600-1200 դրամ
«Գեղեցկուհին և հրեշը»
Վայրը՝ Պետական Կամերային Երաժշտական Թատրոն
Սկիզբը՝ 12:00
Տոմսերի արժեքը՝ 800-1000 դրամ:
«Լոռեցու հարսնացուն»
Պիեսի հիմքում Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթն է:
Վայրը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
Սկիզբը՝ 12:00
Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ
Նոյեմբերի 5, կիրակի
Դում-Դում իմաստունը
Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
Սկիզբը՝ 11:00
Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ
Օպերացիա «Համեղ պատառիկ»
Վայրը՝ Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն
Սկիզբը՝ 12:00
Տոմսերի արժեքը՝ 600 - 1200 դրամ
Երեք խոզուկների նոր արկածները
Վայրը՝ Պետական Կամերային Երաժշտական Թատրոն
Սկիզբը՝ 12:00
Տոմսերի արժեքը՝ 1000 - 1500 դրամ
Մաղթում ենք հաճելի ժամանց: