Հայաստանում ծնվել է փոքրիկ հսկա

Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում ծնվել է 5կգ 230 գ քաշով և 57 սմ-ով  երեխա:

Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում:

Փոքրիկ հսկան տղա է: Բարի լուրը հայտնել է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը: