9 ամսում ծնված երեք քույրեր, որոնք, սակայն, եռյակ չեն

Դեպքերի արտառոց դասավորությամբ բրիտանական Չարլթոնում 9 ամսում միևնույն հորից ու մորից լույս աշխարհ են եկել երեք աղջիկներ, որոնք եռյակ չեն:

Չարլթոնի 40-ամյա բնակչուհին վաղաժամկետ ծննդաբերության արդյունքում աղջիկ ունեցավ: Սակայն որոշեց ունեցածով չսահմանափակվել և շատ կարճ ժամանակում դարձյալ հղիացավ: Բայց ճակատագիրը որոշեց կատակել, և հղիության 28-րդ շաբաթում

կինը լույս աշխարհ բերեց անհաս երկվորյակների, որոնք տեղադրվեցին ինկուբատորի մեջ մինչև լիարժեք զարգանալը:

Այսպիսով, ստացվեց այնպես, որ ինը ամսում ամուսինները 3 աղջիկ ունեցան, որոնք, սակայն, եռյակ չէին:

Աղբյուրը` mamul.am