«Ձմեռային Փառատոն Հայաստան-2011» ամենամյա հինգերորդ փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 24-27-ը Երևանում, հաղորդում է փառատոնի կազմակերպիչ Deem Communications ընկերության մամուլի ծառայությունը:
«Ավանդական ձմեռային շքերթը, երաժշտական օրերը, մաքուր օդում անցկացվող ուրախ խաղերն ու էկոլոգիական եղևնիների մրցույթ-ցուցահանդեսն այս տարի կհամարլվեն մի շարք նոր վառ միջոցառումներով՝ Ձմեռ Պապիկների առցանց մրցույթներով և մարաթոններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փառատոնում հատուկ տեղ է զբաղեցնում շրջակա միջավայրի պահպանման և առողջ ապրելակերպի
Առցանց ռեժիմով փառատոնն արդեն անցկացվել է դեկտեմբերի 16-17-ը՝ «Գտիր Կաղանդ Պապին» մրցույթի շրջանակներում, որի արդյունքում ավելի քան 90 մասնակիցներ փառատոնի օրերին խաղարկությանը մասնակցելու անդորրագրեր են ստացել:
«Կաղանդ Պապին այցելել է մի շարք երևանյան սրճարաններ և հասարակական սննդի վայրեր, որտեղ բարեմաղթանքներից բացի, այցելուներին պաստառներ է բաժանել՝ նրանց առողջ ապրելակերպի ուղղորդելու կոչով:
Միջոցառման նպատակն է մարդկանց վառ տոնական տրամադրություն հաղորդելը, ինչպես նաև նպաստել Հայաստանում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը:
Առաջին անգամ «Ձմեռային Փառատոն Հայաստան» միջոցառումն իրականացվել է 2007թ.-ին երևանում՝ Deem Communications ընկերության նախաձեռնությամբ, իսկ 2008թ.-ին՝ «Կանաչաստան» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Newsarmenia.am