ԱՄՆ-ում 11-ամյա Իեզեկիլ Սթոդարդը հոգեւորական է ձեռնադրվել եւ հիմա Մերիլենդի եկեղեցում հոգեւոր արարողություն է մատուցում:
Հոգեւոր արարողության համար տեքստեր նա սկսել է գրել յոթ տարեկանից, հաղորդում է «BC News»-ը: «Կարեւոր չէ, թե որ տարիքում ես դու լիցենզիա ստացել: Միայն կարեւոր է, թե ինչ խոսքեր դու ունես եւ որքան ուժեղ է Տերը կանչում քեզ»,-ասել է
Դարտմուտի քոլեջի կրոնական պատմության պրոֆեսոր Ռիչարդ Բալմերի խոսքով, այն, որ երեխաները քահանա կարող են դառնալ, հազվադեպ երեւույթ է, սակայն չլսված չէ: Նրա խոսքով` նրանցից ոմանք հիասթափված են մեծացել եւ հետագայում հրաժարվել են հավատից: «Հոգեւորական դառնալու համար որոշակի հասունություն է պետք»:
News.am