Օդեսայի մարզի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտուհին քիչ է մնացել ծննդաբերի հենց դպրոցում: Աշակերտները գնացել են սպորտային դահլիճ՝ մարմնամարզության համար, երբ հանկարծ 15-ամյա Յանան ուսուցչին դժգոհել է փորի շրջանում ուժեղ ցավերից: Աշակերտուհուն թույլ են տվել տուն գնալ՝ մոր մոտ, ով դստերը տարել է շրջանային հիվանդանոց:
Ինչպիսին է եղել կնոջ զարմանքը, երբ նա տեղեկացել է, որ դստեր մոտ ծննդաբերություն է սկսվել: Ընդ որում, եթե իրենք մի փոքր
Դպրոցական աղջիկը դուստր է ունեցել, ում կոչել են Բոգդանա: Հաջորդ օրը ծաղկեփունջը ձեռքին երջանիկ մորը տեսության է եկել շոկի մեջ գտնվող հայրիկը՝ 16-ամյա Պավելը, ով սովորում է տեխնիկումում:
Հետաքրիր է, որ աղջիկը ծնողներից, ընկերուհիներից ու ծանոթներից թաքցրել էր իր հղիությունը: Նա հատուկ սեղմող հագուստ է կրել եւ ներս քաշել փորը: Աղջիկը նորմալ անցել է երկու բժշկական հանձնաժողովներ եւ միշտ դպրոց է հաճախել:
News.am