Երեխաների սոցիալականացման վրա մեծ ազդեցություն ունի նախադպրոցական կրթությունը: Իհարկե, որոշ ծնողներ հրաժարվում են մանկապարտեզներից: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների՝ Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաների մի մասը:
Սակայն, հոգեբանների կարծիքով, մանկապարտեզները հնարավորություն են տալիս երեխաներին ավելի հեշտ ինտեգրվել շրջապատին, քանի որ այնտեղ նրանք հնարավորություն են ունենում շփվելու, խաղալու իրենց հասակակիցների հետ, հայտնվում են տարբեր իրավիճակներում և փորձում են լուծումներ գտնել, ինչն էլ օգնում է նրանց ավելի թրծված ու ավելի հեշտ մուտք գործել հասարակություն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սովորելուն պատրաստ աշխարհ՝ առաջնահերթությունը տալով որակյալ նախադպրոցական կրթությանը» զեկույցում նշվում է, որ նույնիսկ ընդամենը մեկ տարի նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ունենում են քննադատական հմտություններ, և քիչ է հավանականություն, որ ունենան ցածր առաջադիմություն ու դպրոցից դուրս մնան:
«Ուստի, այս երեխաները ավելի խաղաղ ու զարգացող հասարակություն կձևավորեն հետագայում: Նախադպրոցական կրթություն ստացող երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ հաջողեն մաթեմատիկայում և այլ առարկաներում, քան այս կրթությունը բաց թողած երեխաները: Այն երկրներում, որտեղ ավելի շատ երեխաներ են հաճախում նախադպրոցական հաստատություններ, նաև ավելի շատ երեխաներ են հաջողությամբ ավարտում տարրական կրթությունը՝ ստանալով նվազագույն անհրաժեշտ մաթեմատիկական և լեզվական գիտելիքներ»,-ասված է զեկույցում:
Ամերիկացի հոգեբան Բարբարա Դիքենսը նշում է, որ հաճախելով մանկապարտեզ՝ երեխաները սովորում են լինել ավելի ինքնուրույն և ընտելանում են սիստեմատիկ գրաֆիկին: Նրա խոսքով՝ մանկապարտեզի ընտրության հարցում ծնողները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն մի քանի հանգամանքների վրա՝
- ինչպիսի՞ դայակներ են զբաղվում երեխայի խնամքով և դաստիարակությամբ,
- ի՞նչ մեթոդներով են իրականացվում երեխայի զարգացման ծրագրերը,
- երեխան սիրու՞մ է, արդյոք, դայակին,
- արդյո՞ք երեխան ճնշման չի ենթարկվում հասակակիցների կողմից,
- որքանո՞վ է մանկապարտեզը համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին:
Երևանում գործում են մի շարք մանկապարտեզներ, որոնցից մեկում՝ «Բեմբի»-ում, դայակներն ու դաստիարակները լավ գիտեն վերոնշյալն ու գիտեն նաև տարբերակը՝ ինչպես օգնել բազմազբաղ մայրիկներին երեխայի խնամքի հարցում ու ինչպես կազմակերպել երեխաների ապահով, անվտանգ ու հետաքրքիր առօրյան:
Երևանի Դավթաշեն համայնքում գտնվող «Բեմբի» մանկական զարգացման կենտրոն կարող են հաճախել 1.5 - 6 տ. երեխաները: Այնտեղ լավ գիտեն՝ որքան կարևոր է փոքրիկի մարմնի, մտքի ու հոգու առողջությունը: Ու հենց այդ պատճառով «Բեմբիում» օրը սկսում են նախավարժանքով ու խաղերով, որոնք կազմակերպում են կենտրոնի ընդարձակ, կանաչապատ, ատրակցիոններով կահավորված այգում։
Նախակրթարանում լավ գիտեն, որ երեխաներին պետք է առողջարար սնունդ, որը կլինի համեղ, սննդարար ու բազմազան. պատրաստում են շիլաներ, ապուրներ, խյուսեր, թխվածքաբլիթ ու մրգահյութ։ Ի դեպ, մրգահյութը ապահովում են նաև այգու պտղատու ծառերը. հավաքում են միանգամայն օրգանիկ միրգն ու կոմպոտ և չիր պատրաստում կենտրոնի փոքրիկների համար։ Թխվածքաբլիթները ևս պատրաստում են նախակրթարանի խոհարարները՝ երեխաներին մատուցելով միանգամայն թարմ, համեղ ու հնարավորինս քիչ շաքար պարունակող քաղցրավենիք։
Երեխաներն այստեղ պարզապես հնարավորություն չունեն ձանձրանալու. դաստիարակները հոգում են, որ երեխաների խաղերը, դասերն ու զբաղմունքները լինեն բազմազան ու օգտակար։
«Բեմբիում» հոգում են, որ երեխաները խոսեն ու շփվեն գրական հայերենով, սակայն երեխաներն այստեղ սովորում են նաև օտար լեզուներ՝ անգլերեն և ռուսերեն:
Ի դեպ, բազմազբաղ մայրիկների համար մանկապարտեզում գործում է հատուկ ծառայություն՝ անհատական խնամք՝ ժամավճարով:
Մանկական կենտրոնը գործում է նաև շաբաթ օրերին։
«Բեմբի» մանկապարտեզի հասցեն է՝ Երևան Դավիթաշեն 4րդ թաղամաս, 50/4:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 044 077033: