Մոնակոյից առաքելությունը օգնում է հայ երեխաներին

«Մանկություն» առաքելության տնօրեն Դոմիթիլ Լագորգն այցելել է Հայաստան: Ինչպես գրում է  ֆրանսիական  «Nice-Matin» պարբերականը, Մոնակոյի կոմսությունը  կարող է հպարտանալ նրանով, որ ավելի քան քսան տարի օգնում է  Հայաստանին` այս առաքելության միջոցով: Իր տպավորություններով Լագորգը կիսվել է թերթի հետ:

«Բացի Երեւանի երեք փողոցներից եւ կազինոներից,  Հայաստնում ոչ մի բան չի ստացվում:  Հնեց որ մենք լքեցինք մայրաքաղաքը, աղքատությունը հառնեց  մեր առջեւ:  Այն այնքան աղաղակող է, որ բնակչության միայն չնչին մասն է

աղքատության շեմից վերեւ ապրում,  ի տարբերություն ժողովրդի, որը ոչ մի սոցիալական զարգացում չունի»,-ասել է առաքելության տնօրենը:

«Մանկություն» առաքելությունը  հումանիտար կազմակերպություն է, որը գործում է արքայազն Ալբերտ  II –ի  հովանու ներքու եւ աշխատում է այնտեղ, որտեղ   «երեխաները, ինչպես եւ տարեցները լքված են թվում»:

«Նպատակը աշխատանք տալն է երիտասարդությանը, որը չունի ֆինանսական եւ ինտելեկտուալ հնարավորություններ` համալսարան ընդունվելու համասր: Բացի այդ,  կազմակերպության հովանավորությամբ 164 երեխա սովորում է  դպրոցում կամ համալսարանում»,-ասել էնա:

Հայաստանի երեխաները օգնության կարիք ունեն: Այդ իսկ պատճառով «Մանկություն» առաքելությունը  շնորհակալություն է հայտնում իր դոնորներին` «Կովկասի մոռացված այդ երեկրում երիտասարդությանն օգնելու համար»,- ասել է Դոմիթիլ Լագորգը:

NEWS.am