Բարի լուրը վերադառնում է :)

Ողջույն, «Իմ Փոքրիկ»-ի սիրելի ընթերցողներ: Արդեն մոտենում է սեպտեմբերի 1-ը, ինչը նշանակում է, որ վերադառնում է նաեւ «Բարի լուր»ը: Այսուհետեւ ամեն երկուշաբթի ինձ նման փոքրիկները կպատմեն այն մասին, թե քանի բալիկ է ծնվել «Շենգավիթ»-ում, քանիսն են իմ ընկերները եւ քանիսը՝ ընկերուհիները:

Ես Ալեքսն եմ Իլանգոզյան, ծնվել եմ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ բժշկուհի Անի Բաբելյանի անմիջական օգնությամբ:

Ուրախ եմ հայտնել, որ անցած շաբաթվա ընթացքում «Շենգավիթ»-ում ծնվել է 55 բալիկ` 25 աղջիկ և 30 տղա:

Առողջ ու անհոգ մանկություն բոլորին: