Այն երեխաների շրջանում, որոնք լույս աշխարհ են եկել կեսարյան հատումի օգնությամբ, կրկնակի մեծ է մարմնեղ երեխա դառնալու հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր ծնվել են առանց վիրահատական միջամտության: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, վկայում են ամերիկացի գիտնականների հետազոտությունները:
Գիտնականների կարծիքով` կեսարյան հատման միջոցով ծնվելն ազդում է աղիքների բակտերիաների վրա, որն իր հերթին ազդում է սննդի մարսման գործընթացի վրա:
1999-2002 թթ. տեղի ունեցած հետազոտությանը մասնակցել է 1255 զույգ մայր ու երեխա:
1in.am