Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում վերջին 10 տարիների ընթացքում կարմրուկի հիվանդացության ռեկորդային աճ է գրանցվել։ Ամենից հաճախ կարմրուկով հիվանդացել են Սերբիայում ու Ուկրաինայում։
Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը աճել է 13 անգամ։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդացել է 41 հազար մարդ, որից 37-ը մահացել է։
Նախորդ տարի գրանցվել է կարմրուկով հիվանդացության 24 հազար դեպք, ինչը մոտ 5000-ով ավելի է դրան նախորդած տարվա ցուցանիշից։ Մասնագետների կարծիքով հիվանդության տարածման պատճառը պատվաստումներից հրաժարվելն է։
«Կարմրուկի վիրուսը շատ հեշտ է փոխանցվում և արագ տարածվում: Համաճարակի կանխարգելման համար մարդկանց առնվազն 95% -ը տարին երկու անգամ պետք է պատվաստվի։ Ինչպես նաև պետք պատվաստվեն նախկինում արդեն իսկ պատվաստում ստացածները», - զգուշացնում է ԱՀԿ-ն:
ԱՀԿ տվյալներով՝ վերջին տարիներին ավելի շատ մարդ է հրաժարվում պատվաստումներից։ Միայն 2016 թվականին մոլորակի յուրաքանչյուր տասներորդ երեխան չի ստացել անհրաժեշտ պատվաստումները:
Աղբյուրը՝ BBC.com