Հայտագրումից հետո փաստաթղթերը դպրոց ներկայացնելու ժամկետները Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10,367 երեխա: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից։
Նշենք, որ հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի: Իսկ այն ծնողները, որոնք առցանց հերթագրման ժամանակ ինչ-ինչ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել.
1. Դիմում` ուղղված տնօրենին
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (Սա կարող եք վերցնել տեղամասայաին անձնագրային բաժանմունքից),
3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,
4. 2 լուսանկար՝ 3x4 չափսի,
5. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում: Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը (վերջինս կարող եք վերցնել ոստիկանության տեղամասային բաժանմունքից)։ Ն
Նշենք, որ համակարգը նաև հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված: