Կառավարության այսօրվա նիստում որոշվեց՝ մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը պետք է իրականացվի մանկական նստատեղի (carseat), իսկ 7-12 տարեկան երեխաների փոխադրումը՝ մանկական նստատեղի օգտագործման կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Ըստ ընդունված օրենքի՝ թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի շահագործման կանոններին համապատասխան:
«Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):»,-նշված է օրենքում: