Նիհար կանայք հղիանալու ավելի քիչ հնարավորություն ունեն, քան նորմալ կամ ավելորդ քաշ ունեցողները:
Նման եզրահանգման են եկել Չիկագոյի համալսարանի հետազոտողները:
Նրանք հետազոտություն են անցկացրել 2500 կանանց շրջանում, ովքեր դիմել են արհեստական բեղմնավորման:
Հետազոտմանը մասնակից կանանց բաժանել են երեք խմբի` շատ նիհար, նորմալ և ճարպակալմամբ տառապող:
Նորմալ քաշ ունեցող կանանց խմբում 50 տոկոսը հղիացել է, գիրուկների 45%-ը, իսկ նիհարների խմբից ընդամենը 34%-ը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նիհար կանայք դժվար են հղիանում օրգանիզմում էստրոգեն հորմոնի սակավության պատճառով:
Հետազոտողների կարծիքով, նիհար կանանց մոտ դժվարությամբ հղիանալու խնդիրներից մեկն այն է, որ բեղմնավորված ձվաբջիջը դժվարությամբ է ներթափանցում նրանց արգանդ թերի սնվելու պատճառով:
Slaq.am