Նախատոնական օրերին Լոռիի մարզի 5 տարածաշրջանների ծննդատներում ծնվել է 42 երեխա: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը զրուցել է մարզի 5 տարածաշրջանների բուժհաստատությունների տնօրենների հետ, որոք վստահեցրել են, որ նշված ժամանակահատվածում բարեբախտաբար նորածնային մահացության դեպքեր չեն գրանցվել:
Այսպիսով, մարզկենտրոն Վանաձորում գրանցվել է 13 ծնունդ: Առաջին ծնունդը գրանցվել է գիշերը ժամը 4:30-ին, ծնվել է աղջիկ: Տաշիրի ծննդատանը ծնվել է 10 երեխա, առաջին ծնունդը գրանցվել է հունվարի 2-ին: Ստեփանավանի բժշկական կենտրոնի ծննդատանը գրանցվել է 7 ծնունդ, Սպիտակի բժշկական կենտրոնում՝ 6 երեխա, Ալավերդիում եղել է 9 ծնունդ: Առաջին երեխաները լույս աշխարհ են եկել հունվարի 1-ին: