Աշխարհում ամեն նորմալ ծննդից 1 երեխա խուլ է, 2-3-ը խլանում է մինչև 2 տարեկանը, մինինգիտի պատճառով` ևս 2-3-ը:
Խլանում է խնդիրներով ծնված, վերակնեդանացման բաժանմունքում հայտնված 1000 երեխայից 20-40-ը: Հայաստանում տարեկան մոտ 40000 նորածնից խուլ է 20-30-ը: Վիճակագրությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբույժ Արթուր Շուխուրյանը:
«2004թ-ից Էրեբունի բժշկական կենտրոնը, «Փյունիկ» հ/կ-ն և Առողջապահության նախարարությունը 2
Լսողական իմպլանտներ աշխարհում արտադրում են մի քանի ընկերություններ: Դրանք միջինն արժեն 20.000 եվրո, պետությունը հատկացնում է միայն 5.400.000 դրամը: Գումարի մյուս մասը խնդիր է դառնում հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Ի դեպ, ևս 10.000 եվրոյի կարիք է լինում մոտ 6 տարի անց, սարքն արդիականացնելու համար:
The Sound World-ը Ավստրալիայում գրանցված բարեգործական կազմակերպություն է, որի միջոցներով կվիրահատվի անապահով ընտանիքների 7 երեխա` 6-ը մարզերից, 1-ը Երևանից:
«Անցած տարի, երբ հիմնեցինք կազմակերպությունը, հույս ունեինք միջոցներ գտնել տասը երեխայի վիրահատության համար, բայց ինչպես պարզվեց, բարեգործությունն այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ սփյուռքը մեզ հիասթափեցրեց», - նշեց The Sound World-ի հիմնադիր-նախագահ Ռոզա Ալպերտը:
«Ռոզա Ալպերտն անհրաժեշտ գումարն ունենալու համար իր բնակարանն է վաճառել »,-նշեց Արթուր Շուխուրյանը:
Երեխաները կվիրահատվեն դեկտեմբերի 26-ից սկսած 3 օրվա ընթացքում, Ֆրանսիայից ժամանած լավագույն մանկական վիրաբույժի ձեռքով:
«Մենք միայն հույս ունենք, որ հավելյալ ծախսերի կարիք չի լինի», -ասաց Ռոզա Ալպերտը:
Աղբյուրը`PanARMENIAN.net