Արարատի մարզում այսօր` նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Վեդիի ծննդատան 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների ավարտի արարողությունը, որին մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթեւոսյանն ու ծննդատան անձնակազմը:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված վերանորոգման աշխատանքների շրջանակում ներկվել են պատերը, փոխվել են պատուհանները եւ դռները, էլեկտրականության եւ ջեռուցման համակարգերը, կառուցվել է կաթսայատուն, ինչպես նաեւ տրամադրվել է
Հիվանդանոցը սպասարկում է Արարատի մարզի 13,000 կանանց` տարեկան ընդունելով 800 ծնունդ: Այժմ, երբ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, ծննդատունը կկարողանա ավելի լավ ծառայություններ մատուցել Հայաստանի հարավային շրջանների բնակչությանը:
News.am