Հայաստանում մանկական մահացության տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 16%-ով

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր ասել է, որ 2013 թվականին արձանագրվել է մոր եւ մանկան մահացության նվազագույն ցուցանիշը վերջին տարիների համեմատ:

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանի փոխանցմամբ, մանկական մահացության  տարեկան

ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում նվազել է շուրջ 16%-ով, իսկ մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ`17%-ով:

Կարինե Սարիբեկյանը նշել է, որ մանկական մահացության ցուցանիշի նվազումն ուղեկցվել է երեխաների հիվանդանոցային մահաբերության եւ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ: 

«Այս առումով մեծ  դերակատարում են ունեցել կանխարգելիչ եւ սքրինիգային  ծրագրերը: Ներկայումս բյուջետային միջոցների հաշվին եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սքրինինգ  ծրագրեր»,-ասել է Կարինե Սարիբեկյանը:

Աղբյուրը` Mediamax.am