Խոզի գրիպի դեմ պատվաստանյութը բրիտանացի երեխաներին զոմբիների է վերածել. նման եզրահանգում են կատարել բժիշկները: Մի խումբ երեխաների մոտ հազվագյուտ հիվանդություն է հայտնաբերվել՝ քնեցնող հիվանդություն, որի հետեւանքով երեխաները կարող են քնել մինչեւ 19 ժամ:
Daily Mail-ը գրում է, որ Կարոլին Հեդֆիլդը նկատել է, որ իր հնգամյա որդի Ջոշի հետ ինչ-որ բան այն չէ. շարժուն եւ աշխույժ երեխան դարձել է քնկոտ եւ թույլ: Միայն մի քանի ամիս անց է հաջողվել պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում Ջոշի հետ:
Յոթնամյա Ռոբին Բալինգեմը պատվաստվել էր 2011թ. հունվարին: Դրանից մի քանի շաբաթ անց նա նույնպես քնկոտ էր դարձել, իսկ հետո տեղի էր ունեցել ընկնավորության առաջին նոպան: Այն ժամանակ նրա մոտ նույնպես հայտնաբերել էին քնի հազվագյուտ խանգարում: Նույն խնդրին էր բախվել նաեւ Քենթ կոմսության ութամյա տղայի ընտանիքը, որին պատվաստել էին 2010թ.:
Լրագրողներին հետաքրքրում է, թե ինչպես կարող էր դա կատարվել դեղորայքի ներկայիս վերահսկողության եւ ստուգումների պայմաններում, հայտնում է vesti.ru-ն:
Նարկոլեպսիան նյարդային խանգարում է, որը պայմանավորված է ուղեղում քնի եւ արթունության վերահսկման համար պատասխանատու մեխանիզմների խախտումներով: Արդեն հաստատվել են խոզի գրիպի պատվաստանյութից ենթադրյալ 11 տուժածներ: Անգլիայում պատվաստվել էր հինգ տարեկանից փոքր երեխաների քառորդ մասը:
NEWS.am