Տնային կենդաների պաշտպանությամբ զբաղվող Pets at Home կազմակերպությունը մի ուսումնասիրություն է անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ տնային կենդաներ ունեցող ընտանիքների երեխաներն իրենց հասակակիցներից ավելի խելացի են, գրում է Daily Mail-ը:
Կազմակերպությունը բացահայտել է, որ կենդանի ունենալու փաստն օգնում է երեխաներին ավելի լուրջ մոտենալ իրենց տնային հանձնարարությունների կատարմանը, ինչն էլ իր հերթին խթանում է ուսման գործընթացը:
Ուշագրավ է այն փաստը, որ այս կարծիքին են եղել հիմնականում շինշիլաների (նապաստակամուկ), մկների և առնետների տերերը` «ետևում թողնելով» շների և կատուների տերերին:
Հարցված երեխաների ուղիղ կեսն ընդունել է, որ իրենց անչափ երջանիկ են զգում կենդանիների շնորհիվ, իսկ 1/3-ն էլ նշել է, որ դարձել են ավելի հանգիստ և հեշտությամբ են շփման մեջ մտնում մարդկանց հետ:
«Ուսման վրա ունեցած բարերար ազդեցությունից բացի, տնային կենդանիներ պահելը զարգացնում է երեխայի մոտ պատասխանատվության և ինքնավստահության, ինչպես նաև ուիրշի նկատմամբ հոգատարության զգացումները: Այս ամենից զատ նրանք նաև ֆիզիկապես առողջ են լինում` կենդանիների հետ դրսում երկար ժամանակ անցկացնելու շնորհիվ»,- նշել է զեկույցը կազմող մասնագետներից մեկը:
Tert.am