Ավտովթարի ենթարկված կինը կոմայի մեջ ծննդաբերել է

Սարսափելի վթարից հետո կոմայի մեջ հայտնված 26-ամյա կինը Սերգիեւ Պոսադից  ծննդաբերել է առողջ երեխա` անգիտակից պառկած մնալով երկու ամիս:  Բժիշկները երկու ամիս պայքարել են  վթարի ենթարկված 26-ամյա կնոջ եւ  վերջինիս դեռ չծնված երեխայի կյանքի համար: Բժիշկները ստիպված են եղել ընդունել կոմայի մեջ գտնվող Նադեժդա Գլավնովայի  ծննդաբերությունը:

Ընտանիքի հայր Վիտալին հուլիսի 23-ը կհիշի ամբողջ կյանքում. Իր որդու ծննդյան համար  նա հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ եւ բյուրոկրատական  արգելքներ, հաղորդում է Lifenews-ը:

Բացառիկ ծննդաբերությունը տեղի է ունեցել Սերգիեւ Պոսադի  հիվանդանոցում: Թանկարժեք սարքավորումներ չունենալով` բժիշկները կարողացել են ընդունել Նադեժդայի որդուն` պահպանելով եւ նրա, եւ որդու կյանքը:

Գլավնովների ընտանիքը վթարի էր ենթարկվել հունիսի 9-ին:  Նադեժդան, Վիտալին, իրենց վեցամյա դուստր Քսենիան եւ ընտանիքի ընկերների 10-ամյա դուստր Քրիստինան  տուն էին վերադառնում զբոսանքից, երբ նրանց մեքենային  բեռնատար էր բախվել:

Աղբյուրը` news.am