Ավստրալիայում առողջապահության մասնագետները ծնողներին զգուշացնում են՝ լազերային լույսերը խաղալիք չեն: Լազերային լույսն աչքերի ուղղությամբ պահելու հետևանքով 14-ամյա երեխան 75 տոկոսով կորցրել է տեսողությունը:
Comeonengland.org կայքի փոխանցմամբ՝ ծնողները դիմել են բժիշկներին՝ հասկանալու, թե ինչ է կատարվել երեխայի տեսողության հետ: Ամեն բան պարզվել է միանգամից: Ծնողները պատմել են, որ երեխան լազերային լույսը կարճ ժամանակ պահել է աչքերի ուղղությամբ: Բժիշկները պնդում են, որ դրա հետևանքով այրվել է աչքերի ցանցաթաղանթը:
Աղբյուրը՝ panorama.am