Նոյեմբերի 28-30-ը՝ ընդամենը 3 օր, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կլինեն քիթ-կոկորդ-ականջ(ՔԿԱ) և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները՝ դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ, ինչպես նաև քիթ- կոկորդ ականջաբան Մարիա Ռուշանյանի և «Շենգավիթ ԲԿ»-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Գալստյանի անմիջական միջամտությամբ:
Իրականացվելու են նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:
Մասնագետներն իրականացնելու են նաև էսթետիկ վիրահատություններ, մասնավորապես, ականջախեցիների և քթի պլաստիկա: Վիրահատությունները կկատարվեն եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ և օպտիկա:
«Շենգավիթ» ԲԿ-ում կկատարվեն նաև հետևյալ վիրահատությունները.
1. FESS - ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքյին խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրահատությւններ՝ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր
2. Ռինոսեպտոպլաստիկա – արտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ
3. Ականջախեցու պլաստիկա
4. Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են միջին ականջի քրոնիկ բորբոքումներ, խոլեստեատոմա և այլ նորագոյացություններ, միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով: Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատությւններ, անհրաժեշտության դեպքում իմպլանտի տեղադրումով
5. Այնպիսի բնածին արատների վերականգնում, ինչպիսիք են խոանների աթրեզիա, բնածին խուղակներ
6. Կոկորդի միկրոսկոպիկ-էնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում՝ ձայնալարերի պոլիպների և այլ նորագոյացությունների հեռացում
7. Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ
8. Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական և լաբորատոր ախտորոշում Բելգիայում:
9. Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:
Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար կարող եք զանգահարել +374 77 560 560 հեռախոսահամարով:
Հարկ եղած դեպքում կարող եք զանգահարել կամ գրել բելգիահայ մասնագետ Մարիա Ռուշանյանին
0032485961535